Այս իշխանությունը հոգեվարքի մեջ է, հավատացեք ինձ։ Այս իշխանությունը չի կարողանալու մնալ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե հանրությունը այդ հարցում մեզ աջակցելու է, թե ոչ։ Մենք այսօր փողոցում տեսնում ենք մի շարժում, որը ինձ ուրախություն է պատճառում ու ես առիթից պիտի օգտվեմ ու բոլորին կոչ անեմ միանալ, մասնակցել այդ շարժմանը։ Բայց նաև ուզում եմ շարժման անդամներին խնդրել, որպեսզի նրանք հստակ պահանջներ առաջ քաշեն, այլ ոչ թե միայն պահանջեն փաստաթղթի բովանդակություն։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ես ցավոք մի նոր մասնագիտություն ունեմ, որի անունը «նիկոլագետ» է։ Ես հիմա ձեզ հստակ ասում եմ, որ էդ մարդը վախեցած, նստած սպասում է իր վճռին, սպասում է վախեցած, թե ի վերջո իր ճակատագրի հետ ինչ է լինելու։ Ժողովուրդ ջան, պիտի ուղղակի մեկ պահանջ լինի։ Վեշերդ հավաքի, թող գնա։ Թող գնա երկիրը փրկենք, թող գնա, որ երկիրը փրկվի։ Բոլորը ասեցին՝ այ ընկեր, արի օգնենք, երկիրը խելքի բերենք, ոչ մի բան չարեց, հրաժարվեց։ Փոխարենը մարդկանց արգելեց անգամ պաշտպանությանը մասնակցել»,- ասաց Վանեցյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն