Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում առաջիկա օրերին ստեղծել իր ազատ արձակման հասարակական հանձնաժողով։ Միաժամանակ, քաղաքական գործիչը հույս ունի, որ իր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», նույն եռանդով կշարունակի աշխատել այս ուղղությամբ։ Այս մասին հայտնել է «Գռուզիա Օնլայն»-ը։

Գորիի հիվանդանոցից փոխանցված գրության մեջ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել այլ քաղաքական ուժերին և անհատներին իրենց գործունեության համար։ Դա, նրա խոսքով, «անխուսափելիորեն ակտիվության ալիք կառաջացնի լայն զանգվածների շրջանում»: Նա հորդորեց նրանց միանալ տարատեսակ ակցիաների՝ հավելելով, որ պետք է պատրաստվել դեկտեմբերին կայանալիք համաժողովրդական մեծ հանրահավաքին։

«Նոյեմբերի 29-ին նշանակված «դատավարության» ժամանակ խնդրում եմ հավաքվել դատարանի շենքի դիմաց։ Սա կլինի առաջին ուղիղ կապի հնարավորությունը վերջին երկու ամսվա ընթացքում։ Մենք բոլորս գիտենք, որ դատավարությունը ֆարս է, բայց մենք կարող ենք այն օգտագործել որպես հանդիպման վայր»,- ասված է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն