Ամերիկյան էսկադրային հրթիռակիրն ուղևորվում է Սև ծով
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) Էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում Է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:
«Arleigh Burke-ը (DDG-51) սկսել է հյուսիսային ուղղությամբ անցումը Սեւ ծով՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատանքն սկսելու համար»,- ասված է հրապարակման մեջ:
Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերին հետեւում են Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ուժերն ու միջոցները: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ջրատարածքում ամերիկյան ռազմանավերի գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, դրանց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն Է: Ռուսաստանի զինված ուժերն անընդհատ հսկում են իրավիճակը, ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Tert.am