Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսեց Եռաբլուր պանթեոնից և Էջմիածնից
Ինչպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այդպես էլ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր քարոզարշավն այսօր սկսեց երկու ուղղություններով՝ Արմավիրի մարզ և մայրաքաղաք Երևան:
Դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը և երկրորդ համար Լևոն Շիրինյանը քարոզարշավի շրջանակներում այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ լռությամբ հարգելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձում Բաբաջանյանը նշում է՝ պայծառ ապագա ունենալու համար պետք է քվեարկել հօգուտ Հայաստանի Հանրապետության: