Լեհաստանում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածյալի
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) ձերբակալել է մի քաղաքացու, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:
Այդ մասին հայտնել է հատուկ ծառայությունների համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը: «66-ամյա ձերբակալվածը լրտեսական գործունեություն է ծավալել հօգուտ ռուսաստանյան հետախուզության (Անվտանգության դաշնային ծառայութուն, ԱԴԾ) եւ գործել ի վնաս Լեհաստանի Հանրապետության շահերի»,-ասվում է նրա հայտարարության մեջ: Ժարինի խոսքով՝ ապացույցները եւ դատավարական գործողությունները մատնանշում են, որ կասկածյալը կապված է մեկ այլ մարդու հետ, որին ABW-ն ավելի վաղ է ձերբակալել: Մամուլի քարտուղարը հավելել է նաեւ, որ տղամարդը մեղքը չի ընդունել: Նրան ժամանակավոր կալանավորել են երեք ամսով:
Լեհաստանի գլխավոր դատախազությունում ճշտել են, որ գործողությունն անցկացվել է Վարշավայի երկրամասային դատախազության է առաջադրվել «օտարերկրյա հետախուզության օգտին գործունեություն վարելուն օգնելու» մեջ:
Հաստատվում է, որ նա օգնել էմայիսին ձերբակալված Մարչին Կ.-ին, որին նույնպես մեղադրել են օտարերկրյա հետախուզության օգտին գործունեության մեջ: Երկուսին սպառնում է մինչեւ տասը տարվա ազատազրկում: Բացի այդ, հոկտեմբերին Լեհաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող եւս մեկ քաղաքացու: Նա տարեց մարդ էր, որը երկար տարիներ կապված է եղել ուժային կառույցների հետ. Լեհաստանի ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) ժամանակներում ծառայել է միլիցիայում, այնուհետեւ՝ ոստիկանությունում, իսկ 20 տարի առաջ թոշակի է անցել որպես Սահմանային պահպանության աշխատակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am