Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ փակ հարցումների տվյալներով Փաշինյանին ձայն տված քաղաքացիների 50 տոկոսը փոշմանել է, հայտնում է Փաստինֆոն։

«Ինձ մի փակ հարցումների արդյունքներ են ցույց տվել, որը իրականացվել է ՀՀ ողջ տարածքում մի լուրջ կազմակերպության կողմից, որտեղ հանրությունը ընտրություններից հետո էականորեն փոշմանել է։ 50 տոկոսից ավելի Նիկոլ Փաշինյանին ձայն տված քաղաքացիները փոշմանել են, որ ձայն են տվել Փաշինյանին»։

Վանեցյանը դա բացատրում է այն փաստով, որ ընտրություններից առաջ Փաշինյանը այլ խոստումներ էր տալիս, իսկ հետո ունենք բոլորովին այլ իրողություն։ Վանեցյանը հավելեց, որ պաշտոնական տվյալներով՝ 100.000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից։

«2 օր առաջ ասում է՝ պարզեցի, որ Սյունիքի 6 գյուղում 250 ընտանիք կա։ Այ տղա, գոնե այն ժամանակ 250 ընտանիք կար, հիմա նրանք էլ են գնալու։ Ի՞նչ եք անում, հայաթափո՞ւմ եք։ Վերջում Երևանն է մնալու, ինքն էլ կանգնելու, ասելու է՝ բա հլը ասֆալտի որակը նայեք։ Ասֆալտը գլխիդ կպնի, թող ասֆալտ չլինի, բայց նորմալ երկիր լինի»,-ասաց Վանեցյանը։

PastInfo.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն