Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ) հայտարարել է պետական հեղաշրջման փորձը կանխելու մասին, տեղակացնում է «Արմենպրես»-ը: «ԱԱՊԿ-ի և ՆԳ նախարարության կողմից անցկացված աշխատանքի ընթացքում, որն իրականացվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, տվյալներ են ստացվել մի խումբ անձանց մասին, որոնք պլանավորել էին անմիջապես ընտրություններից հետո սադրանքներ կազմակերպել երկրի հասարակական-քաղաքական իրադրությունը ապակայունացնելու համար, որին հաջորդելու էր իշխանության բռնի զավթումը»,-ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ այդ խմբի ղեկավարները խորհրդարանի պատգամավորներ են և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք պլանավորել էին Բիշքեկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել եւ ակնկալում էին ընտրություններում հաղթանակ տանող քաղաքական ուժերի աջակցությունը: Դրա համար խումբը հավաքել էր ագրեսիվորեն տրամադրված մոտավորապես հազար երիտասարդների: «Անցկացվել են սիստեմատիկ հանդիպումներ, որոնք ուղղված են եղել իրենց գաղափարախոսական մշակմանը պետական կառույցների դեմ, քննարկվել են զանգվածային անկարգություններ սադրելու պլաններ, որոնք հետագայում տանելու էին իշխանության բռնի զավթման»,-հայտարարել են ԱԱՊԿ-ում:

Խմբի ակտիվ մասնակիցների բնակության վայրերում եւ նրանց կողմից վարձակալած գրասենյակում անցկացվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերել են փաստաթղթային նյութեր, որոնք հաստատել են հանցագործության նախապատրաստումը, ինչպես նաեւ հրաձգային զենք, զինամթերք եւ թմրանյութեր: Արդյունքում ձերբակալել են խմբի առավել ակտիվ 15 անդամների: Ղրղզստանում խորհրդարանի ընտրություններն անցկացվել են 2020 թվականի հոկտեմբերին: Դրանից հետո երկրում սկսվել են զանգվածային անկարություններ. արդյունքում ԿԸՀ-ն չեղարկել է քվեարկության արդյունքները, իսկ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հարկադրված է եղել պաշտոնաթող լինել: Պատգամավորներ ընտրելու նոր փորձը նշանակված է նոյեմբերի 28-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն