Մենք գաղտնի տեղեկություն ունենք. Զելենսկին հայտարարել է երկրում հայտնի գործարարի մասնակցությամբ պետական հեղաշրջման փորձի նախապատրաստման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկություն է ստացել:
«Մենք ոչ միայն գաղտնի տեղեկություն ունենք, մենք նույնիսկ ձայնային տեղեկություն ունենք, թե որտեղ են են Ուկրաինայի ներկայացուցիչները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, այսպես ասած, քննարկում Ռինատ Ախմետովի մասնակցությունն Ուկրաինայում պետական հեղաշրջում անելու գործին, որ միլիարդ դոլար կներգրավվի և այլն»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին ասուլիսի ժամանակ:
Միևնույն ժամանակ երկրի ղեկավարը հավելել է, որ չի հավատում դրան, ինչպես և գործարարի ներգրավվածությանը:
Նշենք, որ Ռինատ Ախմետովը համարվում է ամենահարուստ մարդն Ուկրաինայում: Նա «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի նախագահն է:
Tert.am