Արևմտաեվրոպական երկրներից ոչ մեկը չէր ցանկանա Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բացահայտ առճակատում, Արևմուտքն ամեն ինչ կանի դրանից խուսափելու համար։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոն RT-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, և սա իմ անձնական կարծիքն է, որ ոչ ոք, նույնիսկ Եվրոպայի արևմտյան մասում, չէր ցանկանա, որ նման հակամարտություն ստեղծվեր։ Ուստի, ինձ թվում է, որ Արևմուտքում բոլորը կանեն հնարավոր ամեն բան՝ հակամարտությունից խուսափելու համար։ Ես դրանում բավականին վստահ եմ»,- ասել է նա։

Հունգարիայի դիվանագիտական ծառայության ղեկավարը նշել է, որ Հունգարիան, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, ունի մի շարք պարտավորություններ, որոնք պետք է կատարվեն։ Բայց միևնույն ժամանակ նա նշել է, որ Բուդապեշտը միշտ կանի հնարավոր ամեն բան՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ցանկացած նման հակամարտությունից խուսափելու և այն կանխելու համար։

«Մենք ապրում ենք այստեղ՝ Կենտրոնական Եվրոպայում, գիտենք, թե ինչ է զգացվում, երբ Ռուսաստանի, Խորհրդային Միության (մի ժամանակ), Արևելքի և Արևմուտքի միջև հասունանում է»,-եզրափակել է նա:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն