Վիեննայում մեկնարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ ոչ պաշտոնական խորհրդակցությունները
Վիեննայում մեկնարկել են առաջին ոչ պաշտոնական խորհրդակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների պաշտոնական վերսկսման նախապատրաստման շրջանակներում:
Ինչպես հաղորդում է РИА новости-ն, այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: «Վիեննայում մեկնարկել են երկկողմ ձևաչափով առաջին ոչ պաշտոնական խորհրդակցությունները՝ ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցությունների պաշտոնական վերսկսմանը նախապատրաստվելու կարգով։ Այդ մասին պայմանավորվածությունը դեռ մեծ ջանքեր կպահանջի», – հայտնել է Ուլյանովը Twitter-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը նախատեսված է նոյեմբերի 29-ին Վիեննայում:
Armeniatoday.news