Հաջորդ շաբաթ Հայաստանի, Ռուսաստանի և Բաքվի փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում և կհայտարարեն երեք երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, ասել է Վլադիմիր Պուտինը Սոչիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Որպես առաջին քայլ՝ մենք խոսեցինք տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ տրանսպորտային երթուղիները կարևոր են նաև Ռուսաստանի համար, որը շահագրգռված է, որ «ռազմավարական գործընկեր Հայաստանի հետ հաղորդակցության ուղիները լինեն հուսալի և գործեն ամբողջ տարի»։ Պուտինն ակնարկում է, որ ժամանակն է գործարկել ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան՝ շրջանցելով Վրաստանը։

Ալիևն ասել է, որ անկեղծ և հանգամանալից խոսակցություն է տեղի ունեցել «տրանսպորտային զարկերակների ապաշրջափակման շուրջ»։ Ալիևը չի ասել «միջանցք», Պուտինը դա արել է նրա փոխարեն։ Կարեւորը ճիշտ դերաբաշխումն է եւ միջանցքների բացումը։ Մանավանդ որ ռուսական զորքերն են ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության «հսկելու միջանցքների անվտանգությունը»։

Նիկոլ Փաշինյանը միայն ասաց, որ «կողմերը ընդհանուր պատկերացում ունեն տարածաշրջանում տրանսպորտային կապերի և հաղորդուղիների ապաշրջափակման մասին»։ Նրանք ասում են՝ միջանցք, մենք ասում ենք՝ ճանապարհ, ասում են Երևանում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն