ՀԱՀ-ից Նիդերլանդներ ժամանած 61 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Նիդերլանդների առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած երկու ինքնաթիռով Ամստերդամ ժամանած 600 ուղևորից 61-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թեստի դրական պատասխան ունեցող ուղևորները կրկնակի թեստավորում են անցնելու՝ հասկանալու համար, թե արդյոք վարակված են կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով:
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վարակակիրները հյուրանոցներում մեկուսանալու են:
Նոյեմբերի 26-ին Նիդերլանդների կառավարությունը դադարեցրել էր ավիափոխադրումները հարավային Աֆրիկայի երկրներից: Միաժամանակ, կառավարության որոշմամբ, կորոնավիրուսի տարածման տեմպերով պայմանավորված՝ գիշերները փակվելու են բարերը, ռեստորաններն ու խանութների զգալի մասը:
1in.am