Նոր Զելանդիան «լուսացույցի» եռագույն համակարգ է սահմանում կորոնավիրուսի դեմ պայքարում
Նոր Զելանդիան դեկտեմբերի 3-ից անցում է կատարում կորոնավիրուսի բռնկումների արձագանքման եռագույն համակարգի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Նոր Զելանդիան ուրբաթ ներմուծելու է «լուսացույցի» համակարգը, որը ներառում է կարմիր, դեղին և կանաչ մակարդակներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի սանիտարական սահմանափակումների փաթեթ է ներառում: Սահմանափակումներից ամենաէականը կարմիր մակարդակում է, իսկ ամենաթեթևները՝ կանաչ:
«Այժմ, երբ պատվաստել ենք բնակչության զգալի հատվածին, եկել է ժամանակը անցում կատարելու նոր համակարգի»,- մեկնաբանել է Արդերնը:
Վարչապետն ընդգծել է, որ «լուսացույցի» համակարգը կփոխարինի «լոքդաունների» հանկարծակի հայտարարումներին:
Tert.am