Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ կողմ լինելով տարածաշրջանում խաղաղությանը:

«Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին… Մենք շատ անգամ ենք քննարկել այդ հարցերը բարեկամ Ռուսաստանի և հատկապես ՌԴ նախագահի հետ: Մենք պատրաստ ենք միջնորդության՝ բանակցություններ վարելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ պարոն Պուտինի հետ: Մենք կցանկանայինք մասնակցել այս հարցի կարգավորմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում Թուրքմենստանից վերադառնալիս:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն