Հզոր փոթորիկ`Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հզոր փոթորիկը բազմաթիվ ավերածությունների ու մարդկային կորուստների պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը։
Քամու արագությունը հասել է 130 կմ-ի։ Այս պահին հայտնի է չորս զոհի մասին, ովքեր մահացել են տանիքի անկման պատճառով։ Զոհերից մեկին հաջողվել է փրկել իր երեխային: Հայտնի է նաև 19 տուժած քաղաքացու մասին:
Hraparak.am