Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի: Այդ մասին ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը հայտնել է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:

«Հաջորդ տարին ՕՏՈւ-ի ավիացիոն զորամասերում հայտարարվել է թռիչքի նախապատրաստման տարի, իսկ հակաօդային, հակահրթիռային պաշտպանության եւ տիեզերական զորքերի համար՝ մարտական հերթապահության տարի: Նաեւ այնտեղ պետք է մարտական հերթապահության դրվեն ՍՌՀՏ-ի (սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի) հեռանկարային նմուշները, այդ թվում նաեւ՝ գերձայնային զենքով»,-ասել է նա:

Յուդինը ճշտել է, որ 2022 թվականին պետական պաշտպանական պատվերի շրջանակներում պլանավորվում է գնել սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի հիմնական նմուշների ավելի քան 200 միավոր:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 2024 թվականի վերջին, պլանի համաձայն, ՕՏՈւ-ն կստանա հինգերորդ սերնդի 22 Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, իսկ մինչեւ 2028 թվականը դրանց թիվը Զինված ուժերում կհասցվի 76-ի:

Այժմ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն է հանդիսանում մարտական հերթապահության կանգնած կամ բարձր աստիճանի պատրաստության մեջ գտնվող գերձայնային հրթիռներով: Ռուսաստանի Զինված ուժերում փորձա-մարտական հերթապահություն են անում գերձայնային հրթիռով «Կինժալ» ավիահամալիրները, տեղի է ունենում «Ցիրկոն» գերձայնային հրթիռի պետական փորձարկում, մարտական հերթապահություն են անում գերձայնային պլանավորվող բլոկով «Ավանգարդ» ռազմավարական հրթիռները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն