Լուկաշենկոն ՊՆ է ժամանել ոչ ստանդարտ ուսադիրներով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի պաշտպանության նախարարություն հանդիպմանը եկել է ոչ ստանդարտ ուսադիրներով զինվորական համազգեստով։ Ուսադիրների վրա ոչ թե աստղեր են, ինչպես բոլոր զինվորականների դեպքում, այլ զինանշան։
Ինչպես նշում է osnmedia.ru-ն, Բելառուսի նախագահը բազմիցս հանրությանը ներկայացել է հատուկ ուսադիրներով համազգեստով։
Լուկաշենկոն պահեստազորի փոխգնդապետի կոչում ունի։ Պարգևատրվել է նաև Ալեքսանդր Նևսկու, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II-րդ աստիճանի, Հանրապետության շքանշաններով։
Tert.am