Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կրկին հրապարակավ հայտարարել է, որ պատրաստվում է Քիմի հետ վերամիավորվել՝ չնայած խոչընդոտներին:

Գոհաբանության տոնի առթիվ ամենամյա միջոցառման ժամանակ իր ելույթում Ուեսթը կիսվել է Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո իր ապրումներով, հաղորդում է peopletalk.ru-ն։

«Ես պետք է տուն վերադառնամ։ Եթե թշնամին կարողացել է ինձ բաժանել Քիմից, միլիոնավոր այլ ընտանիքներ մեզ նման կզգան։ Բայց երբ Աստված մեզ նորից միացնի, միլիոնավոր ընտանիքներ կհասկանան, որ իրենք նույնպես կարող են վերամիավորվել ու հաղթահարել դևին, ով անջնջելի վնասվածքներ է հասցրել մարդկանց»,- հայտարարել է Ուեսթը։

Երկրպագուները կարծում են, որ «թշնամի» ասելով՝ Ուեսթը նկատի է ունեցել Քիմի շոումեն նոր սիրեցյալին՝ Փիթ Դևիդսոնին։

Նշենք, որ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնալուծության գործընթաց են սկսել։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն