Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից չորս տարին՝ պայմանական, իսկ մեկ տարին՝ բանտում, հայտնել է liberation.fr-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը նախկին վարչապետի կնոջ ֆիկտիվ աշխատանքի անցնելու դատական գործի մասին է:

Դատախազությունը նաև պահանջում է Ֆիյոնին տուգանել 375 000 եվրոյով և 10 տարի ժամկետով զրկել ընտրելու իրավունքից: Նրա կնոջ՝ Պենելոպեի համար գլխավոր դատախազությունը պահանջել է երկու տարվա պայմանական ազատազրկում, 100 000 եվրո տուգանք և 10 տարով ընտրական իրավունքից զրկում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն