Ճապոնիան նոյեմբերի 30-ից չեղարկում է օտարերկրացի գործարարների, ուսանողների եւ տեխնիկական ստաժորների համար մուտքի՝ մեկ ամսից էլ պակաս գործող զիջողությունները եւ կրկին դադարեցնում է նոր այցագրերի հանձնումը բոոլոր երկրների քաղաքացիների համար: Նոյեմբերի 29-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կիսիդան ընդգծել է, որ դրանք ժամանակավոր միջոցներ են մինչեւ նոր շտամի հետ կապված իրավիճակի պարզաբանումը: Բացի դրանից, վարչապետը հայտարարել է, որ Ճապոնիան ընդլայնում է այն երկրների ցանկը, որոնցից մուտքի համար կգործեն սահմանափակումներ ճապոնացիների եւ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների համար:

Վարչապետի խոսքով՝ առայժմ ճապոնիայի տարածքում չեն հայտնաբերվել նոր շտամով վարակման դեպքեր: Սակայն ներկայումս բժշիկ մասնագետները ստուգում են մի մարդու, որը ժամանել Է Նամիբիայից: Նրա մոտ հայտնաբերված է կորոնավիրուս, եւ այժմ բժիշկները կատարում են անալիզներ՝ հաստատելու համար օմիկրոն շտամի առկայությունը կամ բացակայությունը: Ճապոնիան նոյեմբերի 28-ից արգելել Է նոր այցագրերի հանձնումն Աֆրիկայի ինը երկրների քաղաքացիներին:

Խոսքը վերաբերում է Հարավաֆրիկյան Հանրապետությանը, Էսվաթինին, Զիմբաբվեին, Նամիբիային, Բոթսվանային, Լեսոտոյին, Մոզամբիկին, Մալավիին եւ Զամբիային: Ճապոնիայի քաղաքացիները եւ երկարաժամկետ ճապոնական այցագրերով կամ կեցության վկայագրերով օտարերկրացիները, որոնք ժամանում են թվարկված պետությունների տարածքից, պարտավոր են անցնելու տասնօրա կարանտին հատուկ հյուրանոցներում: Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով:

ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասվածէ, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն