ՆԱՏՕ-ն ՌԴ-ին խոստանում է քաղաքական և տնտեսական հետևանքներ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում
Ռուսաստանը քաղաքական և տնտեսական հետևանքներ կունենա Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Ռիգայում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ապագայում Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիա Ռուսաստանի համար մեծ գին և քաղաքական ու տնտեսական հետևանքներ կունենա»,-ասել է նա։
Lragir.am