Նոյեմբերի 30-ին 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզում: Այդ մասն հայտնել են հանրապետության Հրաբախագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում։ Ինստիտուտի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Նահանգապետ Ջեներոզոյի մունիցիպալիտետից, որի բնակչությունը շուրջ 60 հազար է, 4 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք:

Օջախն ընկած է եղել 30 կիլոմետր խորության վրա: Մասնագետները բացառել են այդ շրջանում կրկնական ստորգետնյա ցնցումների առաջացման հավանականությունը: Տուժածների եւ հնարավոր ավերածությունների մասն տեղեկատվություն այս պահին չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն