11 հանքագործների մարմիններ են հայտնաբերել «Լիստվյաժնայա» հանքահորում
11 հանքագործների մարմիններ են գտել «Լիստվյաժնայա» հանքահորում, նրանց վերեւ տեղափոխել առայժմ չի կարելի մեթանի պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում:
Հանքահորում հայտնաբերվել են 11 հանքագործների մարմիններ, նրանցից 10-ը նախապատրաստված են տեղափոխման վերեւ: Առայժմ բարձրացումը չի իրականացվում մեթանի բարձր մակարդակի պատճառով, ասել է գործակալության զրուցակիցը:
168.am