ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային էսկադրային ականակիրը լքել է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը:

«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG 51) հրթիռային էսկադրային ականակիրը 2021 թվականի նոյեմբերի 28-ին լքել է բուլղարական Վառնա նավահանգիստը՝ Սեւ ծովում գործողությունները վերսկսելու նպատակով:

Մուտքը նավահանգիստ եւս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին եւ այնպիսի կարեւորագույն դաշնակցին, ինչպիսին Բուլղարիան է, դրա հետ մեկտեղ ցուցաբերելով Arleigh Burke-ի ունակությունը՝ ընդլայնվելու ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտում՝ ի աջակցություն տարածաշրջանային կայունության»,-ասվում է հայտարարության մեջ:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմը հաղորդել է, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke հրթիռային էսկադրային ականակիրը մտել է Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը հաղորդել է, որ Սեւծովյան նավատորմի ուժերը եւ միջոցները հետեւում են նրա գործողություններին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն