2021 թվականին ակնկալվում է համաշխարհային տնտեսության աճ 23 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցով համաժողովի զեկույցում:

«Համաշխարհային առևտուրն, ինչպես ակնկալվում է, 2021 թվականին կհասնի 28 տրիլիոն դոլարի, ինչը մատնանշում է 23 տոկոսով աճ՝ 2020 թվականի համեմատ»,- ասվում է զեկույցում:

Ընդգծվում է, որ «համաշխարհային առևտրի աճը կայունացել է 2021 թվականի երկրորդ կեսին՝ եռամսյակից եռամսյակ 1 տոկոսի աճ գրանցելով»: Միևնույն ժամանակ ապրանքաշրջանառության աճի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել երրորդ եռամսյակում, իսկ ծառայությունների մատուցումը ևս աճի միտում է դրսևորում, սակայն շարունակում է ծացր մնալ նախքան համավարակը գրանցվող ցուցանիշներից: 

Ինչպես նշվում է զեկույցում, 2021 թվականին միջազգային առևտրում արձանագրված դրական միտումը զգալիորեն տարվա առաջին կեսին պահանջարկի կտրուկ վերականգնման արդյունքն է:

Միևնույն ժամանակ 2020 թվականի հեռանկարները փորձագետները «անորոշ» են գնահատում, ինչը, ըստ մասնագետների, պայմանավորված է «տնտեսական վերականգնման դանդաղեցմամբ»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն