COVAX միջազգային մեխանիզմը կորոնավիրուսային վարակի դեմ AstraZeneca ընկերության լրացուցիչ 4,7 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կտրամադրի ԿԺԴՀ-ին:

Նոյեմբերի 30-ին այդ մասին հայտնել է KBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով կազմակերպության հաշվետվությունը: Ավելի վաղ COVAX-ը Փհենյանին էր տրամադրել երկու միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Այսպիսով պատրաստուկի միագումար քանակը բավական կլինի ԿԺԴՀ-ի բնակչության շուրջ 13 տոկոսին պատվաստելու համար:

Ինչպես Սեուլում հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը, «COVAX-ը եւ Հյուսիսային Կորեան շարունակում են պատվաստանյութերի շուրջը կոնսուլտացիաները, սակայն մանրամասն պլան առայժմ մշակված չէ: Անցյալ տարվանից ԿԺԴՀ-ն փակել է սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում համավարակի սկզբից վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն