Բայդենը չի կարողացել ճիշտ արտասանել կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի անունը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ մի քանի անգամ սխալ է արտասանել կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէի անունը: Այս մասին հայտնում է The New York Post-ը:
«Այն կոչվում է «Օմնիկրոն»»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոսելով Հարավային Աֆրիկայից տարածվող վիրուսի և դրա զսպման միջոցների մասին:
Ամերիկացի ղեկավարը ևս մեկ անգամ է նույն սխալը թույլ տվել՝ նշելով, որ «Օմնիկրոնի» տարածման արագությունը կանխելուն կօգնի տեղաշարժման սահմանափակումը:
Հիշեցնենք, որ «Քովիդ-19»-ի նոր ի հայտ եկած տեսակի տարածման մասին հաղորդվել է օրեր առաջ: Այն արդեն հայտնաբերվել է 20 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր հիմնամանրէն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով:
Tert.am