ԱՄՆ-ում առգրավել են Ռուսաստանից գողացված ավելի քան երկու միլիոն դոլար
ԱՄՆ-ի իրավապահներն օգոստոսին շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ-ի դոլար են առգրավել կրիպտոարժույթով, որը գողացվել Էր Ռուսաստանում գտնվող հաքերների կողմից կատարված կիբեռհարձակումների արդյունքում: Այդ մասին, հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Ինչպես հաղորդվում Է, Ալեքսանդր Սիկերինը, ըստ վերջին տվյալների, ապրելով Սանկտ Պետերբուրգում, կապված Է REvil հաքերական խմբավորման հետ: Փաստաթղթում, որը վկայակոչում Է հեռուստաալիքը, իրավապահները հաստատում են, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առգրավել Է կրիպտոքսակ, «որով կարելի Է հարձակումների հետ կապին հետեւել շորթիչ-ծրագրերի օգնությամբ, որոնք կատարվում են Սիկերինի կողմից: Նաեւ պնդում են, որ 2019 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հուլիս ԱՄՆ-ում եւ այլ երկրներում REvil-ի զոհերը հարձակումների արդյունքում վճարել են ավելի քան 200 միլիոն դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ն ուկրաինացի Յարոսլավ Վասինսկուն եւ ռուս Եվգենի Պոլյանինին մեղադրանքներ Է առաջադրել կիբեռխարդախությունների մեջ, ինչպես նաեւ նրանց ներառրել Է պատժամիջոցների ցուցակի մեջ:
Վասինսկին ձերբակալվել Է Լեհաստանում եւ կարող Է արտահանձնվել ԱՄՆ: Իսկ Պոլյանինը գտնվում Է ազատության մեջ. ինչպես կարծում Է ՀԴԲ-ն, Բառնաուլում: Ենթադրվում Է, որ երկուսն Էլ պատկանել են REvil խմբավորմանը, որը կարողացել Է զոհերից մինչեւ 200 միլիոն դոլար փրկագին հավաքել: Կոնկրետ Պոլյանինն ստացել Է 13 միլիոն դոլար, որից ավելի քան 6 միլիոնը հաջողվել Է բռնագրավվել իշխանությունների կողմից, հայտարարել Է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գառլենդը: Նահանգները մինչեւ 10 միլիոն դոլար պարգեւ են հայտարարել REvil-ի կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1in.am