«Միջուկային Իրանի վտանգը պետք է մեկընդմիշտ չեզոքացվի՝ համաձայնագրով կամ առանց դրա. չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի». Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն Իրանն անվանել է «ժամանակային ռումբ»՝ զգուշացնելով միջազգային հանրությանը չանտեսել Թեհրանի միջուկային սպառնալիքը կամ Սիրիայում ամրապնդվելու Իրանի փորձերը, գրում է 7kanal.co.il-ը:
«Իրանը ժամային ռումբ է, որը սպառնում է Իսրայելին և ամբողջ Մերձավոր Արևելքին: Այս հարցի շուրջ Իսրայելում և նրա ղեկավարության շրջանում միաձայն համաձայնություն կա։ Ես հետևում եմ միջուկային բանակցություններին և կոչ եմ անում միջազգային հանրությանը կուրորեն որոշումներ չընդունել և չանտեսել լուրջ սպառնալիքը։ Միջուկային Իրանի վտանգը պետք է մեկընդմիշտ չեզոքացվի՝ համաձայնագրով կամ առանց դրա։ Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի»,-հայտարարել է Իսրայելի նախագահը:
Tert.am