Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Վառնազովիչ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ ՀՀ նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզում հայկական զորքը հետ քաշելու մասին փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը։

Հայկական ուժերի նահանջը ճակատագրական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Հայաստանը կորցրեց ոչ միայն իր ինքնիշխանությունը Գորիս-Կապան միջպետական ​​ճանապարհի նկատմամբ, որը վտանգեց ողջ Սյունիքի մարզն ու հայ-իրանական սահմանը, այլև երկրի ինքնիշխանությունը՝ դուռ բացելով «միջանցքների» համար:

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի ղեկավարությանը մեղադրելով ինքնիշխանությունը խախտելու մեջ։ «ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելության հարցը կարող ենք համարել լուծված: Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը», – նշել է Թաթոյանը:

Մեկ տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարի 22-ին, Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց էր տվել ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական ​​գործակալությանը՝ հայտարարելով, որ պատերազմից հետո «ռուս սահմանապահներին վստահվել են լրացուցիչ գործառույթներ՝ ապահովելու Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունը»: Այս մասին Հարությունյանը հայտարարել էր՝ առանց հղում անելով որեւէ որոշման կամ պայմանավորվածության։

Վաղարշակ Հարությունյանի՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան նշանակվելը նշանակում է, որ Հայաստանում քաղաքական ղեկավարություն չկա։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն