Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է։ ԶՊՄԿ-ն ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։ Սյունիքի մարզի ավարտական դասարանների 30 աշակերտների մասնակցությամբ եռօրյա ամառային դպրոցը ներառել է մասնագիտական դասախոսություններ, գործնական և հետազոտական աշխատանքներ։ Մասնակիցներն այցելել են հանքավայր, ծանոթացել ոլորտի առանձնահատկություններին, եղել այլ արտադրական տարածքներում, ինչպես նաև հանդիպել և զրուցել ընկերության ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին, նպաստել նրանց մասնագիտական կողմնորոշմանը և խթանել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ