Թրամփը հասավ իր հիմնական նպատակներից մեկին՝ Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կտրուկ ընդլայնվում է. Վահան Բաբայան
Թրամփի և Դանիայի ու Գրենլանդիայի ղեկավարների բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն, որը Վաշինգտոնին տալիս է Գրենլանդիայի անվտանգության ոլորտում մշտական և ընդլայնված դեր։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես սկսելու է Գրենլանդիայում մեծ ռազմական ներկայության զարգացման գործընթացը։ Համաձայնագիրը նաև նախատեսում է ԱՄՆ-ի մշտական մուտքի, բազավորման և օդային տարածքի օգտագործման իրավունքներ, իսկ օրինակ Ռուսաստանին ու Չինաստանին, սահմանափակումներ ռազմական բազաներ կամ ռազմավարական նշանակության ներդրումներ իրականացնելու հարցում։
Այսպիսով, եթե սկզբնական նպատակը Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ վերցնելն էր, ապա կղզու ինքնիշխանությունը չի փոխվում և այն շարունակում է մնալ Դանիայի Թագավորության կազմում։ Սակայն ռազմավարական և ռազմական առումով Վաշինգտոնը ստանում է այն, ինչն ամենից շատ էր պահանջում՝ երկարաժամկետ և շատ ավելի լայն ռազմական ներկայության հնարավորություն։
Ասեմ ավելին Գրենլանդիան մշտապես է եղել ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգերում,որպես ապագա ծրագիր,ուղակի հիմա այն փաստացի դանիական տարածք է,բայց այս համաձայնությամբ դառնում է ամերիկյան:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































