ՀԱՊԿ գագաթնաժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում զոհերի հիշատակը
ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ղազախստանում զոհված քաղաքացիներ հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գագաթնաժողովի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ներկայացրեց գագաթնաժողովի օրակարգը. Ղազախստանում տիրող իրավիճակը և դրա կարգավորման միջոցների վերաբերյալ քննարկում:
Lragir.am