«Գազպրոմ Արմենիան»՝ գազի սակագնի բարձրացման հավանականության մասին
Մենք գրել էինք, որ ապրիլից հնարավոր է՝ սպառողներին մատակարարվող բնական գազի սակագինը ևս փոփոխվի, ավելի շուտ՝ բարձրանա։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը Hraparak.am-ի հետ զրույցում չէր բացառել, որ «Գազպրոմ Արկմենիան» հնարավոր է՝ սակագնի փոփոխության հայտ ներկայացնի, որը պայմանավորված կլինի մի շարք գործոներով։ Դրանցից մեկը, ըստ Բաղրամյանի, կարող է լինել կալորիականության ճշգրտման պահանջը, որն ամրագրվել է միջգերատեսչական համաձայնագրով։
Ընդ որում, ՀԾԿՀ նաագահը նշել էր, որ գազի գինը սահմանին չի փոփոխվելու, մնալու է նույնը՝ 165 դոլար, բայց, պայմանավորված ինչպես կալորիականության ճշգրտման պահանջով, այնպես էլ մի շարք այլ գործոններով, հնարավոր է՝ սպառողների համար գազի սակագնի փոփոխության հայտ ներկայացվի «Գազպրոմ Արմենիայի» կողմից։
Այս հարցով Hraparak.am-ը դիմեց նաև «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությանը՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ընկերությունը առաջիկայում գազի սակագնի փոփոխության հայտ ներկայացնել։
Ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնեցին հետևյալը․ «Բնական գազի սակագների ձևավորումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնց ազդեցության համալիր վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը: Հայտ ներկայացնելու դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանրությանը պատշաճ ձևով կծանուցի»։
Hraparak.am