Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ծանոթ է մարզի խնդիրներին, որովհետև ծնվել և ապրել է Արագածոտնի մարզում։ Նա Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց, որ գնում է մարզ այդ խնդիրները լուծելու նպատակով։

«Այօրվանից ազբաղվելու եմ այդ խնդիրների լուծմամբ։ Բոլոր խնդիրներից տեղյակ եմ՝ լինել օրենսդիր մարմնում։ Խնդիրներին քաջատեղյակ եմ հենց առաջին ձեռքից՝ ժողովրդից»,- ասաց Մովսիսյանը։

Հարցին՝ թե երկու գումարումների խորհրդարաններում էլ պատգամավոր եղած ժամանակ Մովսիսյանը երբեք աչքի չի ընկել ակտիվությամբ, մարզպետը պատասխանեց

«ԱԺ պատգամավորի չափելիությունը միայն ելույթներով և օրենսդրական նախագծերով չի։ Եթե ուսումնասիրեիք իմ գործունեությունը, նման հարց չէիք բարձրացնի»։

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Սերգեյ Մովսիսյանը» Մինչև մարզպետի պաշտոն զբաղեցնել է նա եղել է ԱԺ ՔՊ պատգամավոր։

Հավելենք, որ կառավարության որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն