Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Նարեկ Մանթաշյանի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 14․01․2022թվականի ժամը 9։30-ին։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն