ՀԾԿՀ-ն մտադիր է հավանություն տալ «Ռոստելեկոմ»-ի գործարքին․ ով է գնորդը
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հավանություն տալ հեռահաղորդակցության կապի օպերատոր «Ռոստելեկոմ» ընկերության վաճառքին։
2021թ-ի հոկտեմբերի 19-ին հանձնաժողով է դիմել «Ռոստելեկոմի» ռուսաստանյան բաժնետեր «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն` հայտնելով, որ ՌԴ քաղաքացի, ֆիզիկական անձ Արման Ունանյանը և ՀԷՑ–ը նախատեսում են Կիպրոսում գրանցել նոր ընկերություն` Molitro Holdings Limited, որը ձեռք կբերի «Ռոստելեկոմի» հայաստանյան դուստր ձեռնարկության միակ բաժնետեր Filor Ventures Limited ընկերության 100 տոկոս բաժնեմասը։
հարցը քննարկվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ, որից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ վերջինը ԱԱԾ-ի հետ քննարկումների արդյունքում չի առարկում գործարքի կայացմանը։
Lragir.am