Ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չենք անցնելու, որևէ նման որոշում չկա ընդունված։ Զորակոչ լինելու է, որովհետև հակառակի մասին ապացուցող որևէ որոշում կրկին չկա։ Բնականաբար, Արցախի Հանրապետությունում զորակոչ կլինի։ Զորակոչ չլինելու մասին անգամ քննարկում չկա։  Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով զորակոչի վերաբերյալ դիտարկումներին։

«Ոստիկանության հետ կապված կարող եմ ասել, որ ես տեղյակ եմ, որ ոստիկանական զորքերը ընդգրկվելու են և ներքին անվտանգության պահպանման, պաշտպանության հարցերում, և նաև արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- ասաց Բեգլարյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն