Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և խոշտանգումների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Syrian Arab News Agency-ն (SANA):

Սիրիական դատարանը նախկին նախագահ Բաշար Ասադին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների մեջ և հեռակա կարգով մահապատժի դատավճիռ կայացրել։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ Բաշար Ասադն իր ընտանիքի հետ Ռուսաստանում ապաստան է ստացել 2024 թվականի դեկտեմբերին՝ զինված հեղաշրջման ընթացքում Սիրիայում նրա վարչակարգի տապալումից հետո։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ