Ես ուղղակի զարմանում եմ, թե դատախազությունը, ազգային անվտանգության ծառայությունը, քննչական մարմինները ինչու՞ են դիմում դատարաններ կամ ԲԴԽ՝ անձանց իրավունքների սահմանափակման թույլտվություն ստանալու համար, իսկ Ազգային ժողովը ո՞նց չի վերացնում անձանց իրավունքների սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության ինստիտուտը սահմանող օրենքները: Միևնույնա՝  ԲԴԽ-ն համաձայնելուա իշխանության քիմքին ոչ հաճո դատավորներին կարգապահական կամ քրեական պատասխանատվության ենթարկելուն, «Արթուր Մկրտչյան»-ները, միևնույնա, «դակելու» են նույնիսկ իրենց հարազատների նկատմամբ ՕՀՄ իրականացնելու՝ հետին ամսաթվով, կամ 1 տարուց ավելի տևողությամբ, ու նման այլ ապօրինի միջնորդությունները, նորընտիր դատավորները, միևնույնա, կալանավորելու են: Իմաստը ո՞րնա ավելորդ թղթաբանության: Թե՞ անհրաժեշտա իրավականության ու ժողովրդավարության պատրանք ստեղծելը: Պետությունը թուղթ ու գրիչով իրավական ու ժողովրդավարական չի դառնում: Դրա երաշխիքը բացառապես անկախ ու անաչառ դատարաններն են, ում ուղղակի չեն կարողանում հանդուրժել իշխանությունները:

Անկախ ու անաչառ դատավորներից ազատվելու վառ օրինակ է հենց դատավոր Բախշիյանի նկատմամբ սկսված ոչ իրավական, այլ քաղաքական գործընթացը, ինչը պետք է իրենց անկախությունը անառիկ պահած դատավորների համար ոչ թե «Դամոկլյան սուր» դառնա, այլ հակառակը՝ ինքնասիրություն արթնացնի անկախությունը վաղուց կորցրած դատավորների մոտ, որ գիտակցեն՝ մի օր իրենք էլ, ու հենց առավելապես՝ իրենք են հայտնվելու նույն կարգավիճակում: Իսկ էտ «մի օր»-ը հաստատ մի օր գալու է:

ՁԵՌՔՆԵՐԴ ՀԵՌՈՒ ԴԱՏԱՎՈՐ ԲԱԽՇԻՅԱՆԻՑ:

Փաստաբան Գոռ Միքայելյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն