Վարդաշենցիները փակել են ճանապարհը՝ շարունակելով բողոքի ակցիան
Վարդաշենի բնակիչների բողոքի ակցիան նոր փուլ է մտել․ նրանք փակել են Կառավարության շենքի հարակից ճանապարհը՝ պահանջելով շուտափույթ լուծում տալ վթարային շենքերի խնդրին։
Ակցիայի ընթացքում հնչել են հայտարարություններ:«Երեխեքը մեռնում են շենքեր մեջ, շոուն իրանք են», - ասել է բնակիչներից մեկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ վարդաշենցիները կոչ են անում պատասխանատու մարմիններին՝ հնարավորինս արագ տալ պաշտոնական գրավոր որոշում շենքերի վթարայնության վերաբերյալ, ինչը, ըստ նրանց, անհրաժեշտ է քաղաքապետարանի հետ հետագա քայլերի համակարգման համար: