Իրանը մտադիր չէ առաջինը վերսկսել նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները։

Ինչպես հաղորդում է Mehr-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։

«Երբ Ամերիկայի վրա դրված պայմաններն ու պարտավորությունները կատարվեն, Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես պատրաստ կլինի ձեռնարկել իր քայլերը Հորմուզի նեղուցի վերաբերյալ։

Եթե նրանք ոչինչ չանեն, Իրանը չի շտապի բացել նեղուցը և կշարունակի պաշտպանական միջոցներ ձեռնարկել»,-նշել է Ղարիբաբադին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ