Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։

«Առայժմ որևէ հիմք չկա հուսալու, որ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կբարելավվեն», — ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ, ռուսական կողմի գնահատմամբ՝ եվրոպական իշխանությունները չեն սահմանափակվում հայտարարություններով, այլ «լիովին մոբիլիզացնում են Եվրոպայի ռազմական ներուժը և այն ուղղում մեր երկրի դեմ», նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ անմիջական մասնակցություն ունենալով մարտական գործողություններին։

Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։

«Մենք, անշուշտ, պետք է բաց մնանք հարաբերությունների կառուցման համար, և մենք իսկապես պահպանում ենք բաց լինելու պարագան, սակայն պետք է հստակ հասկանանք, թե ում հետ գործ ունենք», — հավելել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ