Սերժ Ռուշանյանի արածն ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Դատավոր Սերժ Ռուշանյանի արածը, իմ կարծիքով, ավելի վատ էր, քան նախորդ դատավորի արածը։
Ընդդատության տեսությունը մի առանձնապես բարդ մաթեմատիկա չէ – գործն ըստ ընդդատության կարելի է ուղարկել միայն այն դեպքում, երբ ենթադրյալ արարքը ՎՍՏԱՀԱԲԱՐ կատարվել է մեկ այլ (կոնկրետ) դատարանի դատական տարածքում։ Իսկ եթե հստակություն չկա, ապա դատարանը չի կարող նման կերպ վարվել։ Վերջ։
Հարց եմ տալիս- ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ»։
Հիշեցնենք՝ Կաթողիկոսի ու Սրբազանների գործով դատավորը որոշում կայացրեց գործն ուղարկել Երևան։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































