Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ: Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն ընդունեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»: 

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 1:0 հաշվով:

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք վաստակեց, բայց 35-ամյա բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման վրիպեց: Մրցավարը վերախաղարկեց 11-մետրանոցը, այս անգամ Սանդրո Լիման երկրորդ հարվածից գրավեց «Ունիվերսիտատեա Կրայովայի» դարպասը:

Առաջին խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը Ռումինիայում խաղացել էր ոչ ոքի՝ 1:1:

«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ գրանցեց հայկական ակումբային ֆուտբոլում եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի լիգայի հիմնական փուլ:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Ունիվերսիտատեա Կրայովա»

Սանդրո Լիմա, 11 մ, 90 -


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ