Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական բանականության զարգացումը չի կարող շարունակվել առանց որոշակի սահմանափակումների։ Նրա գնահատմամբ՝ եթե տեխնոլոգիայի զարգացումը դուրս գա վերահսկողությունից, դրա պատճառած վնասը կարող է գերազանցել հնարավոր օգուտները։

«Արհեստական բանականությունը կա՛մ կդառնա երբևէ ստեղծված ամենամեծ հավասարեցնող ուժը, կա՛մ անարդարության ամենամեծ աղբյուրը»,- գրել է Գեյթսը՝ ԱԲ-ի ապագային նվիրված իր հոդվածում։

Նա առանձնացնում է մի շարք լուրջ ռիսկեր՝ զանգվածային գործազրկություն, երեխաների կրթական և սոցիալական զարգացման վրա բացասական ազդեցություն, կիբերհարձակումների աճ և այլ վտանգներ։

Գեյթսը նաև առաջարկում է հարկել ԱԲ համակարգերի և ռոբոտների կիրառումը, ինչպես հարկվում է մարդկային աշխատանքը, իսկ որոշ աշխատանքներ վերապահել բացառապես մարդկանց։

Միաժամանակ նա զգուշացնում է, որ ԱԲ համակարգերի հզորացման հետ մեկտեղ կարող է մեծանալ դրանց նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգը։

ԱԲ-ն կարող է փոխել աշխարհը։ Հարցն այն է՝ այդ փոփոխությունը վերջնական արդյունքում կաշխատի՞ մարդու օգտին, թե՞ հենց մարդու դեմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ