Հայաստանում խոսնակի ինստիտուտը տապալված է
Գործող իշխանությունների համար խոսնակի ինստիտուտն առհասարակ, կարծես, այնքան էլ ընդունելի չէ։ Դե, իհարկե, հասկանալի է, նախկին խմբագիր, այժմ վարչապետ Փաշինյանի կարողությունները մեծ են հաղորդակցության ոլորտում, սակայն խոսնակի առկայությունը լրատվամիջոցների հետ համագործակցության համար, ենթադրելի է, որ գոնե ինչ-որ չափով պետք է կարեւորություն ունենա։
Թեպետ բազմիցս անդրադարձներ եղել են, որ խոսնակները հատկապես ընդդիմադիր լրատվամիջոցների հանդեպ ունեն առանձնակի բացասական վերաբերմունք, սակայն, այնուամենայնիվ, դրանից այդ ինստիտուտի կարեւորությունը չի մահանում։ Վարչապետ Փաշինյանն արդեն տեւական ժամանակ է մամուլի խոսնակ չունի։ Մամուլի խոսնակ չունի նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը, դե իսկ բոլորովին վերջերս էլ հեռացավ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ իր հետ տանելով իր ինքնատիպ խոսնակին։ Ու չնայած, որ նոր քաղաքապետ ունենք, սակայն նոր քաղաքապետը եւս, կարծես, խոսնակի կարիք չի զգում։
Հայկ Մարությանի հետ ազատվեցին եւ իր խոսնակը, եւ քաղաքապետարանի վարչության պետը։ Քաղաքապետարանի լրատվական բաժնից տեղեկացանք, որ այդ մասին խոսակցություններ անգամ չկան, թեկնածու եւս չկա։ Իսկ, թե առաջիկայում կտարվեն այս մասով աշխատանքներ, հայտնի չէ։
Hraparak.am