Ֆիդանը հայտարարել է, որ Պուտինը կարող է միջուկայն զենք օգտագործել Ուկրաինայի դեմ պայքարում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ այլևս խոսքը մեկ ճակատամարտում կամ պատերազմում պարտվելու մասին չէ, այլ պետությունների գոյության մասին։
«Երբ ճակատում ավերածություններն ու հյուծվածությունը վերածվում են թիկունքում հյուծվածության, հարցն այլևս այն չէ, թե դուք կպարտվեք պատերազմում, թե մեկ ճակատամարտում, այլ այն, թե արդյոք դուք կգոյատևեք որպես ազգ», - ասել է Ֆիդանը «Անադոլու»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ նման իրավիճակում երկու կողմերն էլ կարող են դիմել «իրենց մնացած վերջին տարբերակների» օգտագործմանը։
Նա ընդգծել է, որ եթե ավերածությունները հասնեն կրիտիկական մակարդակի, Ռուսաստանը կարող է դիմել իր վերջին միջոցին։ Ըստ նախարարի, ռուսական հասարակությունն արդեն իսկ պահանջում է նմանատիպ բան։
«Սա վտանգավոր իրավիճակ է։ Ամեն ինչ, ինչ մարդիկ ասում են, որ տեղի չի ունենա, ի վերջո տեղի է ունենում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































