Ամենասարսափելին առջեւում է
Նիկոլ Փաշինյանը, դատելով իր հայտարարություններից, կարծում էր, որ այս բարդագույն իրավիճակի պատճառն Արցախն է, հետևաբար՝ եթե չլինի Արցախը, այսինքն՝ Հայաստանն Արցախից հրաժարվի, բոլոր հարցերը միանգամից կլուծվեն, ու կբացվեն այդքան բաղձալի խաղաղության դարաշրջանի դռները: Եվ քանի որ նա ոչ միայն սեւեռումներ ունի, այլեւ սարսափելի համառ է, անգամ այսքանից հետո շարունակում է ինքն իրեն ու մեզ համոզել-ներշնչել, թե ամեն բան ճիշտ է արել եւ ամեն ինչ ավարտված է՝ մնում են մի քանի «ոչ առաջնային» հարցեր, և վերջ՝ խաղաղության դարաշրջանի դռներն ուր որ է կբացվեն։ Սա այն դեպքում, երբ Արցախի հարցը դեռ օդում կախված է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հասել իրենց հիմնական նպատակին:
Սրանից կարելի է եզրակացնել, որ ամենասարսափելին առջեւում է: Ու այդ ամենասարսափելի կետին մենք գնում ենք խիստ պառակտված ու դեգրադացված հասարակությամբ, էապես թուլացած ու սուբյեկտայնությունը կորցրած պետական կառույցներով՝ ցածր ինտելեկտի տեր, սարսափելի համառ եւ սեփական սխալներն ընդունելու անկարող ղեկավարներով:
Hraparak.am