ՀայՓոստի IT մասնագետները վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկի ուսանողների համար
ՀայՓոստ ընկերության Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը և Պրոդուկտների զարգացման և թողարկման գծով տնօրեն Գրիգորի Ղազարյանը վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:
Արթուր Հարությունյանը ուսանողներին ներկայացրել է Այնովեյշն (iNovation) ընկերությունը, գրանցած ձեռքբերումները, բարձրակարգ ծրագրավորողների թիմի կողմից մշակված ծրագրային լուծումները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։
ՏՏ կառավարում և աութսորսինգի մոտեցումները թեմայով ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման շրջանակում Գրիգորի Ղազարյանը ներկայացրել է ՏՏ կառավարման մեխանիզմները, գործընթացները, թե ներկայում ինչ տեսակի ՏՏ աութսորսինգ է իրականացվում և ինչ մոդելներով է աշխատում։
Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման ավարտին Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության ՏՏ մասնագետները ուսանողների հետ քննարկել են աութսորսինգի տեսակների առավելությունները և ժամանակակից թվային աշխարհում իրականացման հնարավորությունները։
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը 2021թ. նոյեմբերի տասնչորսին ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:
hy.armradio.am